Armenian

Ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

 

Ժամանակավոր անաշխատունակության նպաստներն են.

  1. հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստ (հիվանդության նպաստ)
  2. պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստ (պրոթեզավորման նպաստ)
  3. առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստ (առողջարանային բուժման նպաստ)
  4. հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստ (հղիության ու ծննդաբերության նպաստ)
  5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության նպաստ (ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ)

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.epension.am վեբկայքին պարտադիր է: