ՈՐՈՇՈՒՄ N321

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013526

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2013 թ. թիվ 321-Ն
ՈՐՈՇՈՒՄ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԴՐԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/18-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովելու ներդրումային ֆոնդերի և դրանց կառավարիչների գործունեության թափանցիկությունը և դրանց կողմից հրապարակվող տեղեկությունների արժանահավատությունը,
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
  1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի և դրա կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի ընտրության կարգը» կանոնակարգ 10/18-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներդրումային ֆոնդերի կառավարիչները ընդունում են սույն որոշման ուժի մեջ մտնելով պայմանավորված իրավական ակտերը և ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
  3. Սույն որոշումը կիրառվում է աուդիտորական կազմակերպության կողմից ներդրումային ֆոնդի և դրա կառավարչի 2013 թվականի և դրանից հետո իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի նկատմամբ:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

 2013 թ. դեկտեմբերի 27
 Երևան
 
 







Հավելված
 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 2013 թվականի դեկտեմբերի 27-ի
 թիվ 321-Ն որոշմամբ  
 







ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/18

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԴՐԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

  1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ֆոնդի (այդ թվում` կենսաթոշակային ֆոնդի) և դրա կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի (աուդիտորական կազմակերպության) ընտրության կարգը:


    ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


  2. Ներդրումային ֆոնդի կառավարիչը իր ներքին իրավական ակտերով սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի 3-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները և սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող այլ դրույթներ: Կառավարիչը կարող է սահմանել սույն կանոնակարգի 3-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:
  3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները`
    1) ֆինանսական կազմակերպություն` բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ.
    2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր` աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող աշխատակից.
    3) աուդիտորական խումբ` աուդիտորական կազմակերպության աշխատակիցների խումբ, որոնք անմիջականորեն ընդգրկված են ներդրումային ֆոնդի, դրա կառավարչի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ:
  4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

    ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ


  5. Կառավարիչն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.
    1) ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 3 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա
    (հttp://www.accountancyage.com/static/top50-this-year,
    հttp://accountants.entrepreneur.com/,
    հttp://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177®ionId=0
    կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
    2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 3 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
    3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
    4) աուդիտորական կազմակերպությունը կառավարչի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու կառավարչի, աուդիտորական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

  6. Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն կառավարչի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ կառավարչի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան