ՈՐՈՇՈՒՄ N329

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013534

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2013 թ. թիվ 329-Ն
ՈՐՈՇՈՒՄ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՅԼ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/24-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից իրենց ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցմանը նախնական համաձայնության տրամադրման ընթացակարգի ամբողջականությունն ու արդյունավետությունը,
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
  1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցմանը նախնական համաձայնության տրամադրման կարգը, նախնական համաձայնություն ստանալու համար փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման ձևն ու կարգը» կանոնակարգ 10/24-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. դեկտեմբերի 27
 Երևան  
 
 





 Հավելված
 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 2013 թվականի դեկտեմբերի 27-ի
 թիվ 329-Ն որոշմամբ
 






«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՅԼ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/24-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների (այսուհետ` կառավարիչ) կողմից ֆոնդի կառավարումը այլ կառավարչի փոխանցմանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից նախնական համաձայնության տրամադրման կարգը, ինչպես նաև ֆոնդի կառավարման փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման ձևն ու կարգը:
  2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն Օրենքի իմաստով կիրառվող նշանակությունը:

    ԳԼՈՒԽ 2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՅԼ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԿԱՐԳԸ


  3. Կառավարչի կողմից ֆոնդի կառավարումը այլ կառավարչի փոխանցմանը նախնական համաձայնության տրամադրման համար Օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն ներդրումային ֆոնդի կառավարչի (կառավարիչների) իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

    ԳԼՈՒԽ 3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՅԼ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ


  4. Կենտրոնական բանկը ֆոնդի կառավարման փոխանցմանը նախնական համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու որոշումը առաքում է ներդրումային ֆոնդի կառավարումը փոխանցող և ստանձնող կառավարիչներին Օրենքով սահմանված ժամկետում:
  5. Օրենքով սահմանված ժամկետում ֆոնդի կառավարման փոխանցմանը նախնական համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու որոշումը փոխանցող և ստանձնող կառավարիչներին չտրամադրելու դեպքում նախնական համաձայնությունը համարվում է տրամադրված:
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան