ՈՐՈՇՈՒՄ N323

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013528

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2013 թ. թիվ 323-Ն
ՈՐՈՇՈՒՄ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՆԹԱՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովելու ներդրումային ֆոնդերի ֆինանսական կայունությունը,
Հաշվի առնելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցը պետք է մշտապես հնարավորություն ունենա ընտրելու կառավարչի կողմից առաջարկվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդ,
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
  1. Սահմանել, որ`
    1) ներդրումային ֆոնդերի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) զուտ ակտիվների նվազագույն արժեքը կազմում է 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
    2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների նվազագույն արժեքը կազմում է զրո Հայաստանի Հանրապետության դրամ: 
  2. Սույն որոշմամբ սահմանված զուտ ակտիվների նվազագույն արժեքը կիրառվում է տվյալ ֆոնդի գրանցման պահից 6 ամիս հետո:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
 
2013 թ. դեկտեմբերի 27
 Երևան
 
 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան