ՈՐՈՇՈՒՄ N322

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013527 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2013 թ.  թիվ 322-Ն
ՈՐՈՇՈՒՄ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով հստակեցնել կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից հաշվետվությունների հրապարակման կանոնները,
Հաշվի առնելով, որ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումն իրականացվում է ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների,
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
  1. Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հրապարակվող հաշվետվությունները կազմում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:
  2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կազմված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվում հրապարակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հաշվետվությունների ձևերը կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից ներկայացվում են կամավոր կենսաթոշակային ֆոնդի մասնակցին` նրա կողմից նման պահանջի դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվությունները թղթային եղանակով տրամադրելու համար կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը մասնակցից կարող է գանձել գումար, բայց ոչ ավելին, քան նշված հաշվետվությունների պատրաստման համար կատարված ծախսերը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
 
2013 թ. դեկտեմբերի 27
 Երևան
 
 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան