ՈՐՈՇՈՒՄ N333

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013538

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2013 թ. թիվ 333-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ժամանակ առաջացող ռիսկերը,
Հաշվի առնելով, որ`
  • «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի պահառուի գործառույթները սկզբնական շրջանում իրականացվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրը վարողի (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող) կողմից.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կենտրոնական դեպոզիտարիա) միջև կնքված պայմանագրի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը Կենտրոնական դեպոզիտարիան է.
  • «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
  1. Սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված` Կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններով»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

 2013 թ. դեկտեմբերի 27
 Երևան
 
 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան