Կենսաթոշակային ակտիվների պահառությունը և կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ)` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, կազմակերպում է կլոր - սեղան քննարկում «Կենսաթոշակային ակտիվների պահառությունը և կեսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը» թեմայով, որը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը 09:30-13:00 «Էրեբունի Պլազա» Բիզնես Կենտրոնում (Սենյակ 902):

Միջոցառման նպատակն է խթանել ակտիվ քննարկում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել կենսաթոշակային ֆոնդերի պահառուներին ներկայացվող պահանջները: Կլոր սեղան-քննարկման շրջանակում կներկայացվի օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ներդրման հնարավորությունները, առավելություններն ու մարտահրավերները, կեսաթոշակային ակտիվների պահառության առանձնահատկությունները, ինչպես նաև միջազգային հաջողված փորձը` Հայաստանի համար լավագույն լուծումները գտնելու նպատակով: Թեման կներկայացնեն ԿԱԲԾ կողմից հրավիրված արժեթղթերի շուկայի ավագ փորձագետներ Ռոբերտ Սթրահոտան և Ռոբերտ Սինգլթերին:

Միջոցառմանը հրավիրված է ավելի քան 40 մասնակից, կենսաթոշակային բարփոխումների կառավարման խորհրդի անդամներ, բարեփոխումներում ընդգրկված նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև բանկերի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդային բորսայի, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ:


ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան