Կենսաթոշակային բարեփոխումները մեկ տարեկան են

Դեկտեմբերի 16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կբացվի Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Առաջին Կենսաթոշակային տարեկան համաժողովը կամփոփի կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող օրենսդրական փաթեթի ընդունումից հետո` անցած մեկ տարվա ընթացքում, իրականացված աշխատանքները, ինչպես նաև կնախանշի 2012 թվականի կարեւորագույն քայլերը:

Մասնավորապես կներկայացվեն`
 
• Բարեփոխումների քաղաքականության առաջիկա զարգացումները
,
• Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բաշխողական բաղադրիչը և «Էլ. Կենսաթոշակ» համակարգը,

• Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը,

• Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառումը 2013թ.-ից
• Սոցիալական ապահովության պետական ծառայության նոր կայքէջը, որն առաջիկա ինն ամիսներին կփոխարինի նաև www.ePension.am կենսաթոշակային միասնական կայքէջին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ԿՀԻԿ հիմնադրամը և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան (NASDAQ OMX/Armenia) փոխարինված կայքէջը հանրությանը կներկայացնեն 2012թ. Կենսաթոշակային երկրորդ համաժողովի ընթացքում,
 
• 2012թ. Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման, հանրային ուսուցման և դրա շրջանակներում ֆինանսական կրթության ծրագրի հիմնական տարրերը:
 
Այս համաժողովների շարքից հաջորդ միջոցառումը կկազմակերպվի 2012թ. դեկտեմբերին` ամփոփելով բարեփոխումների 2-րդ տարին, իսկ 2013թ. դեկտեմբերին տեղի կունենա բարեփոխումների եռամյա գործունեության վերջնական ամփոփումը, եւ նոր ձեւավորված` լիցենզավորված ակտիվների կառավարիչների շնորհանդեսը: 3-րդ միջոցառումը (2013թ. դեկտեմբերի վերջին) նաեւ կազդարարի, որ 2014 թվականից սկսելու է գործել պարտադիր կուտակային համակարգը:

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն


 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան