Միջազգային սեմինար-խորհրդակցություն սոցիալական ապահովության և կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ

Եվրահանձնաժողովի TAIEX օժանդակության գործիքի շրջանակներում ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունն ու ԿՀԻԿ հիմնադրամը կազմակերպել են Սոցիալական ապահովության կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ միջազգային երկօրյա սեմինար-խորհրդակցություն, որը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում, մարտի 26-ին և 27-ին` ժամը 10.30 – 17.00: Միջոցառման իրականացմանը աջակցել են ՀՀ Կառավարության աշխատակազմը, ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲ ծրագիրը, Nasdaq OMX-ը:

Սեմինար-խորհրդակցության նպատակն է ուսումնասիրել սոցիալական ապահովության ոլոր-տում Եվրամիության անդամ երկրների լավագույն փորձը և ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի համապատասխան ինստիտուցիոնալ համակարգը և վարչական գործընթացները Եվրամիության նմանատիպ համակարգերի հետ հարմոնիզացնելու և կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ֆինանսական գրագիտության ռազմավարություն մշակելու նպատակով: Հայաստանում սոցիալական քաղաքականության և կենսաթոշակային բարեփոխումների մշակման պատասխանատուները Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, Հունգարիայից, Էստոնիայից հրավիրված փորձագետների հետ քննարկելու են այս ոլորտում սկզբունքորեն նոր բարեփոխումների իրականացման գործընթացին բնորոշ առանձնահատկությունները: Բացի այդ, միջազգային փորձագետները կվերլուծեն տարբեր երկրներին` մասնավորպես Հայաստանին ներհատուկ հիմնախնդիրները` բարեփոխումների իրազեկման, ֆինանսական գրագիտության կազմակերպման և տարածման առումով` մարդկային, ինստիտուցիոնալ, ներդրումային և այլ տեսանկյուններից:
 
Միջոցառմանը հրավիրված է ավելի քան 75 մասնակից, այդ թվում բարձրաստիճան պաշ-տոնյաներ, կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամներ, բարե-փոխումներում ներգրավված նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, ոլորտային դոնոր կազմակերպությունների փորձագետներ, ինչպես նաև մի շարք ԲՈՒՀ-երի համապատասան ֆակուլտետների վարչական և դասախոսական կազմի անդամներ:


ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան