Ուսանողները, որպես բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ապագա մասնակիցներ, կծանոթանան համակարգի մանրամասներին

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի», ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների համար:
Այն նպատակ ունի երիտասարդներին, որպես ապագա համակարգի պարտադիր մասնակիցներ, ծանոթացնելու բարեփոխումների, մասնավորապես պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների մանրամասներին:

Առաջին դասախոսությունը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի դահլիճում` մարտի 6-ին, ժամը 14:00, բանախոս` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան:

Հաջորդ դասախոսությունները տեղի կունենան Տնտեսագիտական համալսարանում, մարտի 12-ին (բանախոսներ` ԱՄՆ ՄԶԳ PALM ծրագրի փորձագետներ), և 13-ին (բանախոս` ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյան):

Առաջիկա ամիսներին նախատեսվում է դասախոսություններ կազմակերպել հանրապետության առաջատար 5 բուհերում` մոտ 1000 ուսանողի մասնակցությամբ: Նույն ծրագրի շրջանակներում հայտարարվել է նաև ռեֆերատների մրցույթ` բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Սա ևս կոչված է ուսանողների շրջանում բարձրացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հետաքրքրությունը և խթանելու գիտելիքների ձեռքբերումը: Լավագույն ուսանողները կարժանանան մրցանակների, իսկ հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ:

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան