Կուտակային վճարի պարտավորությունը մարելու ուղեցույց բոլորի համար

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը ներկայացնում է ուղեցույց գործատուների և պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների համար` մայիսի 15-ին ընդունված « «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքից բխող գործությունների վերաբերյալ: 

2014 թվականի հունվարի 1-ից սկսած` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շուրջ ստեղծված (կուտակային վճարների հաշվարկման, հաշվետվությունների ներկայացման, աշխատավարձերի վճարման) իրավիճակը բաժանվում է երեք հիմնական խմբի` գործատուն հաշվարկել և կամուրջ հաշվին է փոխանցել մասնակցի պարտադիր կուտակային վճարը, գործատուն հաշվարկել, աշխատողից պահել, սակայն որևէ տեղ չի փոխանցել մասնակցի պարտադիր կուտակային վճարը, գործատուն չի հաշվարկել և կամուրջ հաշվին չի փոխանցել մասնակցի պարտադիր կուտակային վճարը: Նշված երեք դեպքերում կուտակային վճարի պարտավորության մարումը տարբեր է` պայմանավորված աշխատողի կողմից իր համար պարտադիր կուտակային վճար չպահելու մասին դիմում ներկայացնելու հանգամանքով: 

ԿՀԻԿ հիմնադրամի մշակած ուղեցույցի միջոցով գործատուները և աշխատողները հնարավորություն ունեն, իրենց իրավիճակին համապատասխան, հստակ հասկանալու իրենց անելիքները: Ուղեցույցը էլեկտրոնային համակարգով ուղարկվել է Հանրապետության գործատուներին, այն հասանելի է նաև www.epension.am կայքում, ԿՀԻԿ հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: Ուղեցույցը էլեկտրոնային եղանակով ստանալու համար կարելի է դիմել 114 թեժ գծին: 


ԿՀԻԿ հիմնադրամ, 
Մամլո հաղորդագրություն 



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան