Նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մինչև օրս հնչած բոլոր հարցադրումների պատասխանները՝ մեկ աղբյուրից. www.114gov.am

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը մշակել է նոր իրազեկման գործիք կուտակային կենսաթոշակային համակարգի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Օրերս մեկնարկել է www114gov.am կայքը, որը պարունակում է 114 հարց և պատասխան կենսաթոշակային բարեփոխումների և 2014 թվականի հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ: 

Ի թիվս էլեկտրոնային իրազեկման մյուս միջոցների, որոնք նույնպես տրամադրում են անհրաժեշտ գիտելիք բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, 114gov.am կայքը նպատակ ունի ներկայացնել հանրության շրջանում ամենից հաճախ հնչող հարցերի պատասխանները և տալ մասնագիտական պարզաբանումներ: Հարցերի հավաքագրումը կատարվել է հիմնվելով 114 թեժ գծի, ԿՀԻԿ հիմնադրամի ֆեյսբուքյան էջի միջոցով բարձրացվող հարցադրումների, հանրային հարթակում հնչող հարցապնդումների վրա, ինչպես նաև ներկայացված են նոր կենսաթոշակային համակարգի վերաբեյալ մինչև օրս դասընթացավարներին ուղղված գրեթե բոլոր հարցադրումները՝ հիմնվելով նաև նախկինում նույն սկզբունքով կազմված 63 հարց ու պատասխան գրքույկի վրա: Հարցերը կայքում խմբավորված են ըստ թեմաների, այնպես որ այցելուների համար առավելագույնս հեշտացված է իրենց հետաքրքրող տեղեկատվությունը գտնելու գործընթացը: Կայքն ունի նաև որոնման դաշտ. քաղաքացին հնարավարություն ունի բանալի բառերի միջոցով գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Բացի այդ, հիմնադրամը առաջարկում է կայքի միջոցով առցանց համակարգում ուղղել նամակներ և հարցեր, որոնց պատասխանները կտրվեն սեղմ ժամկետներում: 

Ստեղծվել է նաև <114 հարց ու պատասխան> ֆեյսբուքյան էջը`ևս մեկ միջոց ավելի լայն լսարանի հասնելու համար: Բացի էջում տեղադրվող հարց-պատասխաններից, այստեղ ողջունելի են քաղաքացիների նախաձեռնությամբ բարձրացվող հարցերն ու քննարկումները նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: 

Քաղաքացիներն իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող են ակնկալել ԿՀԻԿ հիմնադրամի տեղեկատվական հետևյալ աղբյուրներից. 

Անվճար թեժ գիծ` 114 
Էլ. փոստ` epension@epension.am
Կենսաթոշակային բարեփոխումների ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/ArmeniaPensions 
www.114gov.am 114 հարց ու պատասխան. 
Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/114gov.am 

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան