114 հարց ու պատասխան` անցորդներին և բոլոր հետաքրքրվողներին

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ մայրաքաղաքում անցորդներին են բաժանում հիմնադրամի կողմից մշակված և հրատարակված «114 հարց ու պատասխան» գրքույկը: Իրազեկման կենտրոնին դիմելով` ձեռնարկը կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված քաղաքացիներն ու կազմակերպությունները:

«114 հարց ու պատասխանը» խմբավորված հարց ու պատասխանների ամփոփ ձեռնարկ է, որի հիման վրա ստեղծվել և օրերս հանրությանն է ներկայացվել համանուն՝ www.114gov.am կայքը: Այն կազմվել է Հայաստանի բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ամենից հաճախ հնչող հարցերի հիման վրա, որոնք բարձրացվել են Ֆեյսբուք սոցիալական ցանցով, 114 թեժ գծի միջոցով, ինչպես նաև ԿՀԻԿ հիմնադրամի կողմից իրականացված դասընթացների ժամանակ: Այս ձեռնարկը լրացնում է դեռևս 2011 թվականին թողարկված «63 հարց ու պատասխան» հրապարակումը և պարունակում է պահանջված ու արդիական տեղեկատվություն նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Գրքույկը պարզաբանումներ է տալիս ամենաէական հարցադրումներին` ինչո՞ւ է անհրաժեշտ բարեփոխել Հայատանի կենսաթոշակային համակարգը, ինչո՞ւ է կուտակային բաղադրիչը ներդրվում պարտադիր սկզբունքով, ի՞նչ սկզբունքներով են ընտրվել համակարգի պարտադիր մասնակիցների տարիքային շեմը և կուտակային վճարների դրույքաչափերը և այլն:

Հարց-պատասխանների շարքը վայելում է զգալի հետաքրքրություն հասարակության շրջանում, և ԿՀԻԿ-ը պատրաստակամ է գրքույկը տրամադրել բոլոր հետաքրքրված քաղաքացիներին և կազմակերպություններին: Իրազեկման կենտրոնը հիշեցնում է, որ քաղաքացիները կարող են դիմել 114 թեժ գծին՝ Հայաստանի կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցերով, ինչպես նաև «114 հարց ու պատասխան» գրքույկը ձեռք բերելու համար: Ձեռնարկը որոշակի քանակությամբ կարող են ձեռք բերել նաև կազմակերպությունները` իրենց աշխատակիցներին տրամադրելու նպատակով:

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն


Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան