Կենսաթոշակային հաշիվներում մասնակիցներն արդեն հետևում են իրենց պարտադիր կուտակային միջոցներին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն կարող են տեսնել իրենց աշխատավարձից և պետական բյուջեից կատարված կուտակային հատկացումները: Եթե մասնակիցն ընտրել է կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ, ապա հաշվում տեսանելի են նաև այդ միջոցների հաշվին ձեռք բերված փայերի քանակն ու արժեքը: 

2014 թվականի հունվարի 1-ից մեկնարկած պարտադիր կուտակային բաղադրիչի այն մասնակիցները, ում համար կատարվել են կուտակային վճարներ, արդեն ունեն բացված անհատական կենսաթոշակային հաշիվներ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ` Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա-յում: Մասնակիցը այսուհետ ցանկացած պահի կարող է անհատական հաշիվ մուտք գործելով ստուգել իր աշխատավարձից կատարված և պետության կողմից իր օգտին փոխանցված կուտակային վճարները: Եթե մասնակիցը կատարել է կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն, ապա նրա հաշվում երևում է տվյալ ֆոնդում նրա միջոցների հաշվին ձեռք բերված փայերի քանակը և արժեքը: 

Մեկ փայի արժեքը 1000 դրամ է, կառավարման ընթացքում այն կարող է փոփոխվել. ինչի արդյունքում մասնակիցների փայերի քանակը նույնպես կտատանվի: Կառավարիչը յուրաքանչյուր հաշվարկային օրվա ավարտին հրապարակելու է մեկ փայի արժեքը, ըստ այդմ` յուրաքանչյուր մասնակցի ունեցած փայերի քանակը տվյալ կենսաթոշակային ֆոնդում: Հենց փայերի նախնական քանակի և վերջին անգամ հրապարակված քանակի տարբերությունն էլ կենսաթոշակաին ֆոնդի տվյալ օրվա եկամտաբերության ցուցանիշն է: Մասնակիցներն, այսպիսով, հնարավորություն ունեն օրական կտրվածքով հետևելու իրենց կենսաթոշակային միջոցների կառավարմանը: 

Անհատական կենսաթոշակային հաշիվներին մասնակիցները կարող են հետևել www.epension.am կայքում ԻՄ ՀԱՇՒՎԸ համակարգի միջոցով` նույնականացման քարտի և քարտը կարդացող սարքի օգնությամբ, կամ հաշվի օպերատորների միջոցով` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ, կամ միայն նույնականացման քարտ:  

ԿՀԻԿ հիմնադրամ, 
Մամլո հաղորդագրություն


Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան