ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տնտեսական լրագրողների համար կազմակերպվող` ավանդական դարձած դասընթացների շարքը համալրվեց ևս մեկով:

ԿՀԻԿ հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ համատեղ հուլիսի 5-6-ը Ծաղկաձորում կազմակերպել էր հատուկ դասընթաց` կուտակային համակարգում կատարված փոփոխությունները մանրամասնելու, լրագրողներին հուզող հարցերին պարզաբանումներ տրամադրելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էր մոտ 30 ներկայացուցիչ 20 լրատվամիջոցներից, ովքեր հանգամանորեն ծանոթացան Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կատարված փոփոխությունների տրամաբանությանն ու հիմնավորումներին, նոր համակարգում շահառուներին տրամադրվող բազմաթիվ լրացուցիչ հնարավորություններին:

Դասընթացի հիմնական բանախոսն էր ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, մասնակիցների հարցերին պատասխանեցին նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Կենտրոնական բանկից և Կենտրոնական դեպոզիտարիայից:

Լրագրողները հերթական մանրամասն ուսուցումն անցան մեր երկրում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների և ներդրվող նոր համակարգի վերաբերյալ: Հանդիպումն ամփոփվեց թեմատիկ ֆիլմի դիտումով և կենսաթոշակային բարեփոխումների անխուսափելիության և անհրաժեշտության բարձր գիտակցումով:

 

ԿՀԻԿ հիմնադրամ, 
Մամլո հաղորդագրություն





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան