Կուտակային վճար․ որ դեպքում՝ որքան


Կուտակային հատկացումը կազմում է անձի եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է մասնակիցը իր աշխատավարձից, իսկ մնացած 5 տոկոսը հատկացնում է պետությունը` պետական բյուջեի միջոցներից: 

Սա վերաբերում է ինչպես վարձու աշխատողներին, այնպես էլ նոտարներին և անհատ ձեռնարկատերերին: Եթե վարձու աշխատողների կուտակային հատկացումները կատարվում են ամսական կտրվածքով, ապա նոտարների և անհատ ձեռնարկատերերի համար կուտակային հատկացումներ են կատարվում տարեկան կտրվածքով` նրանց տարեկան եկամտից: 
 
Սահմանված է նաև կուտակային վճարների առավելագույն սահմանաչափ. եթե մասնակցի ամսական աշխատավարձը գերազանցում է 500,000 դրամը կամ տարեկան եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա անձի եկամտից կատարվող սոցիալական վճարը չի կարող գերազանցել ամսական 25,000 դրամը և տարեկան 300,000 դրամը: Նույնքան հատկացնում է նաև պետությունը: 
 
500,000 դրամը գերազանցող եկամուտ ունեցող մասնակիցը, փաստորեն կուտակում է ոչ թե իր եկամտի 10 տոկոսը, այլ սահմանված առավելագույն շեմի 10 տոկոսը: Այդ շեմը մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը 500,000 դրամն է: 
 
2020 թվականի հուլիսի 1-ից հետո այս առավելագույն շեմը պարբերաբար փոփոխվելու է, և հաշվարկվելու է նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով: 
 
Այսպիսով` ներկայումս կուտակային հատկացումը անձի եկամտի 10 տոկոսն է` բացառությամբ այն դեպքերի, երբ եկամուտը գերազանցում է ամսական 500,000 դրամը և տարեկան 6,000,000 դրամը: Այդ դեպքում մասնակիցը կատարում է ֆիքսված չափով վճարումներ` ամսական 25,000 և տարեկան 300,000 դրամ: Նույնքան նրա համար հատկացնում է պետությունը: 
 
Ավելին իմանալու համար` 114 անվճար թեժ գիծ:  






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան