ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՆԳԱՄ ՉԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի գումարները կշարունակեն կառավարվել և մասնակցի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել: 
 
Եթե Դուք կուտակային բաղադրիչի մասնակից եք, արդեն որոշակի ժամանակահատված պետության հետ միասին կատարել եք կուտակային հատկացումներ և ինչ-ինչ պատճառներով դադարել եք աշխատել, ապա Ձեր կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցները, մևնույն է, կշարունակեն կառավարվել ֆոնդի կառավարչի կողմից և Ձեզ ապահովել լրացուցիչ եկամուտներով; 
 
Մասնակցի կենսաթոշակային խնայողություններին ավելացող եկամուտները, փաստորեն, կապված չեն նրա աշխատելու հանգամանքի հետ. կառավարիչներիը շարունակում են այդ միջոցներով ներդրումներ կատարել` ապահովելով կուտակային համակարգի մասնակցի կենսաթոշակային խնայողությունների աճը: 

Երբ մասնակիցը կրկին սկսի աշխատել, նա կվերսկսի կուտակային հատկացումների կատարումը, որոնք կփոխանցվեն նրա` արդեն իսկ գոյություն ունեցող կենսաթոշակային հաշվին, և կկառավարվեն նախկինում կուտակված կենսաթոշակային խնայողությունների հետ միասին: 
 
Ավելին իմանալու համար` 114 անվճար թեժ գիծ:  














Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան