ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ապագա կենսաթոշակների չափը որոշվելու է ոչ թե նրանց ունեցած աշխատանքային ստաժի տարիների քանակով, այլ նրանց կուտակած գումարի չափով: Այնուամենայնիվ, նոր համակարգի մասնակիցների մի մասի աշխատանքային ստաժը ապագայում հաշվի կառնվի: 

Եթե կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող` 1974 թվականին և դրանից հետո ծնված անձը կենսաթոշակի անցնելու պահին ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, ապա նա, բացի իր կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ` նախքան 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիների դիմաց: 

Մինչդեռ եթե 1964-1974թթ. ծնված անձը կամավոր միանա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նա, բացի կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ, որը կհաշվարկվի իր աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց: 

Կուտակային համակարգին կամավոր միանալը, այսպիսով, շահավետ է. մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը համակարգին միանալու դեպքում` Դուք ապագայում կենսաթոշակ կստանաք միանգամից երկու բաղադրիչներից: Ընդ որում` աշխատանքային կենսաթոշակը կհաշվարկվի աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն համակարգի պարտադիր մասնակիցների, որոնց աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները: 

Իմացիր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով նամակ www.epension.am կայքի «Կապ մեզ հետ» էջին: 





















Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան