Կուտակային կենսաթոշակ՝ վաղաժամ` 55 տարեկանում


Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար: 

Այս պահին թվային հաշվարկով այդ գումարը կազմում է 19.2 մլն դրամ: Հաշվարկի հիմքում ընկած են՝ հիմնական կենսաթոշակը՝ 16.000 դրամ, և 55 տարեկանից հետո կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 20 տարի: 

Այսինքն` եթե 55 տարեկանում Ձեր հաշվին կա այնքան գումար, որը 20 տարիների համար հավասար ամսական վճարումների վերածելիս ստացվի 80,000 դրամ (16,000 դրամի հնգապատիկը), ապա Դուք արդեն այդ պահից սկսած` կկարողանաք ստանալ Ձեր կուտակային կենսաթոշակը` առանց սպասելու 63 տարեկանին հասնելուն: 

Այս պարագայում պետք է դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա և ստանալ տեղեկանք, որից կիմանաք` որքան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ունեք, որքան է դրանց հաշվարկային արժեքը` դրամային արտահայտությամբ, և որքան են կազմում ամսական վճարումները: 

Դեպոզիտարիան, դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին է տրամադրում վերոնշյալ տեղեկությունները պարունակող տեղեկանք: 

Եթե գումարը բավական է 55 տարեկանից կուտակային կենսաթոշակ ստանալու համար, ապա մասնակիցը կնքում է անուիտետի պայմանագիր ապահովագրական ընկերության հետ: 

Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի դիմումի հիման վրա մարում է նրա կենսաթոշակային ֆոնդի փայերը և նրա կուտակային միջոցները փոխանցում է ապահովագրական ընկերությանը, որն էլ ցմահ վճարում է մասնակցի կուտակային կենսաթոշակը: 

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին:  












Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան