Կուտակային կենսաթոշակ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը


Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է իր կենսաթոշակային միջոցները ստանալ նախքան 63 տարեկանը, եթե ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ կառավարության սահմանած ցանկի, կամ, եթե օտարերկրացի է և վերադառնում է իր մշտական բնակության երկիր: 

Նված դեպքերում կուտակային համակարգի մասնակիցը կարող է դիմում ներկայացնել և ամբողջությամբ և միանվագ ստանալ իր կենսաթոշակային խնայողությունները: Ընդ որում` օտարերկրյա քաղաքացու գումարը փոխանցվում է տվյալ երկրում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին: 

Նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ կցելով անհրաժեշտ հավաստող փաստաթղթերի պատճենները: 

Հայաստանում աշխատող օտարերկրյա մասնակիցը դիմումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: 

Մասնակիցների ռեեստրը վարողը դիմումի հիման վրա մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարում է և համապատասախան միջոցները վճարում է նրան ամբողջությամբ` դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ օտարերկրյա մասնակցի: 

Օտարեկրյա մասնակցի կենսաթոշակային միջոցները փոխանցվում են համապատասխան պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային ֆոնդին: 

Եթե օտարերկրյա մասնակիցը այդ երկրում կուտակային համակարգի մասնակից չէ, ապա իր կուտակային կենսաթոշակը կստանա կենսաթոշակային տարիքում ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով: 

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին: 








Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան