Օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը

Հայաստանում աշխատող օտարերկրացի քաղաքացին կարող է նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել դիմում և փոխանցել Հայսաստանում իր կուտակած կենսաթոշակային միջոցները օտարերկրյա պետությունում իր անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին: 
  
Եթե օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր և Հայաստանում ունի կենսաթոշակային կուտակային միջոցներ, ապա նա կամ նրա կողմից լիազորված անձը նախ դիմում է ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով: 

Նախարարությունը ուսումնասիրում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը և, խնդիրներ չհայտնաբերելով, 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հավաստող տեղեկանքը մասնակցին կամ նրա լիազոր անձին և մասնակիցների ռեեստրը վարողին: 

Հավաստող տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցը Կենտրոնական դեպոզիտարիա է ներկայացնում իր կենսաթոշակային միջոցներն օտարերկրյա պետությունում գործող իր կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու վերաբերյալ սահմանված դիմումը: 

Կենտրոնական դեպոզիտարիան, որը կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողն է, 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը նրա ներկայացրած բանկային հաշվին: 

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով www.epension.am կայքի առցանց խորհրդատուին: 


Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան