Ի՞նչ ֆոնդ ընտրել կուտակային համակարգի մասնակցին

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների կուտակային հատկացումները փոխանցվում են կենսաթոշակային ֆոնդերին, որտեղ այդ միջոցները կառավարվում են` մասնակիցների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ: Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի տեսակները երեքն են, որոնք միմյանիցից տարբերվում են եկամտաբերության և, համապատասխանաբար, ռիսկայնության աստիճաններով: 
Կենսաթոշակայնի ֆոնդի ընտրությունը, այսպիսով, կախված է մասնակցի` ռիսկի դիմելու հակվածությունից: 
  
Այն մասնակիցները, ովքեր լրացուցիչ եկամուտ ստանալու համար պատրաստ են դիմել ռիսկի, կարող են ընտրել հավասարակշռված ֆոնդը, որը համեմատաբար բարձր ռիսկային է և, մկևնույն ժամանակ, կարող է ապահովել բարձր եկամուտ: Այս ֆոնդի միջոցները հավասարապես ներդրվում են կայուն եկամուտ ապահովող միջոցներում, ինչպիսիք են ավանդները, պարտատոմսերը (մինչև 50%), և բարձր եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներում, ինչպիսիք են բաժնետոմսերը (մինչև 50%): 
  
Այն մասնակիցները, ովքեր պատրաստ են դիմել չափավոր ռիսկի՝ համեմատաբար բարձր եկամուտ ստանալու ակնկալիքով, կարող են ընտրել պահպանողական ֆոնդը, որը միջին ռիսկային է և կարող է ապահովել համեմատաբար բարձր եկամուտ: ֆոնդի միջոցները, բացի կայուն եկամուտ ապահովող ֆինանսական
 գործիքներից, ներդրվում են նաև համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում, բայց ավելի քիչ չափով, քան նախորդ ֆոնդի դեպքում` առավելագույնը 25%: 
  
Այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ ոչ բարձր, սակայն կայուն եկամուտ, կարող են ընտրել կայուն եկամտային ֆոնդը, որը ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, ոչ բարձր եկամուտ: Ֆոնդի միջոցները ամբողջությամբ ներդրվում են կայուն եկամուտ ունեցող միջոցներում, օրինակ՝ ավանդներում, պարտատոմսերում: 
  
Հարցին, թե այս ֆոնդերից որը ընտրել, մասնագետները խորհուրդ են տալիս` երիտասարդ տարիքում Ձեր միջոցներն ուղղեք ավելի բարձր ռիսկային պորտֆելներ, իսկ կենսաթոշակային տարիքին մոտենալուն զուգընթաց` կուտակեք նվազ ռիսկային ֆոնդերում` եկամուտերը կայունացնելու նպատակով: 






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան