ՊԵՏԱԿԱՆ 100% ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ` ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՄԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պետությունը կկատարի կուտակային վճարների 100% համաֆինանսավորում 1964-1974թթ. ծնված այն անձանց համար, ովքեր կամավոր կմիանան կուտակային կենսաթոշակային համակարգին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը: 
  
40-ից բարձր տարիքի անձինք կուտակային բաղադրիչին կարող են միանալ կամավոր` այսպիսով հնարավորություն ունենալով 63 տարեկանում կենսաթոշակ ստանալ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի թե΄ պետական, և թե΄ կուտակային բաղադրիչներից: 
  
Ընդ որում` եթե 1964-1974թթ. ծնված անձինք համակարգին կամավոր միանան մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա պետությունը նույնպես նրանց համար կկատարի կուտակային հատկացումներ եկամտի 5 տոկոսի չափով` ինչպես պարտադիր մասնակիցների դեպքում է: 
  
Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որը գործում էր նախքան 2014 թվականին կատարված փոփոխությունները, առհասարակ չէր նախատեսում պետական բյուջեից համաֆինանսավորում համակարգի կամավոր մասնակիցների համար: Մինչդեռ ընդունված վերջին փոփոխություններով օրենքը, ի թիվս մի շարք այլ դրական կողմերի, ամրագրեց նաև այս հնարավորությունը`կուտակային բաղադրիչին մինչև 2018թ. հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում պետությունը մասնակցի հետ միասին կկատարի կուտակային հատկացումներ: 
  
Այսպիսով, այս տարիքային խումբը հնարավորություն ունի կենսաթոշակային տարիքում ստանալ էապես բարձր կենսաթոշակային եկամուտ, քանի որ աշխատանքային կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց, իսկ կուտակային կենսաթոշակն էլ բաղկացած է լինելու մասնակցի և պետության կատարած հատկացումներից և դրանց կառավարումից ստացված եկամուտներից: 
  
Այս արտոնությունը գործում է համակարգին մինչև 2018թ. հուլիսի 1-ը կամավոր միացողների համար: 

Հարցերի համար դիմել` 114 անվճար թեժ գիծ, www.epension.am պորտալի առցանց խորհրդատու:  





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան