Կենսաթոշակային հաշվի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը ստանալու համար հարկավոր է ներկայացնել դիմում


2016 թվականի կենսաթոշակային հաշվիների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով: 

Կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության միջոցով մասնակիցը տեղեկանում է` որքան կուտակային հատկացում է կատարվել իր օգտին տվյալ տարվա ընթացքում իր և պետության կողմից, և որքանով են ավելացել իր միջոցները կառավարման արդյունքում: Այն մասնակիցները, ովքեր չեն ընտրել կենսաթոշակյաին ֆոնդ և կառավարիչ, այս հաշվետվության օգնությամբ կիմանան, թե համակարգը պատահականության սկզբունքով որ ֆոնդն է ընտրել իրենց համար: 

Համեմատելով Ձեր և Ձեր գործընկերների կենսաթոշակային ֆոնդերի կատարողականները (որքան է կազմել տարբեր ֆոնդերի եկամտաբերությունը)` Դուք կարող եք փոխել կենսաթոշակային ֆոնդը կամ կառավարչին` ավելի բարձր եկամուտ ունենալու համար: Մասնակիցը, այսպիսով, անուղղակի կերպով ընդգրկվում է իր կենսաթոշակային խնայողությունների կառավարման գործընթացում և նպաստում է իր իսկ միջոցների առավել արդյունավետ կառավարմանը: 

Առաջին անգամ տարեկան հաշվետվություն ուղարկվում է բոլոր մասնակիցներին, իսկ երկրորդ և հետագա տարիներին այս տեղեկատվությունը ստանալու համար մասնակիցները պետք է ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման դիմում, որում նշվում է հաշվետվությունը ստանալու նախընտրելի եղանակը: 

Այդ եղանակները երկուսն են` թղթային, որի դեպքում կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի կողմից ներկայացված հասցեով, և էլեկտրոնային, որի դեպքում հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեին: 

Թղթային եղանակի ընտրության դեպքում դիմումը պետք է ներկայացնել յուրաքանչյուր տարի, մինչդեռ տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակի ընտրության դեպքում հետագա տարիներին հաշվետվությունը մասնակցին ուղարկվում է առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Տարեկան հաշվետվությունը էլեկտրոնային փոստով ստանալը նաև պաշտպանում է տվյլաների գաղտնիությունը և զերծ է պահում թղթային հաշվետվության կորստի ռիսկից: 

2016 թվականի կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է մինչև 2017թ. հունվարի 30-ը ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով: 

Հաշվի օպերատորների ցանկին, դիմումները ներկայացնելու կարգին մանրամասն ծանոթանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 114 անվճար թեժ գծին կամ հարց ուղղել www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:  







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան