Հարգելի վետերաններ, Սիրելի ազատամարտիկներ,

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից շնորհավորում եմ Մեր Հաղթանակների և խաղաղության տոնի կապակցությամբ: 
Մայիսի 9-ը մեր ժողովրդի երեք սերունդների՝ հանուն ազատության ու խաղաղության համար մղված հերոսական պայքարի խորհրդանիշն է, որն ապահովեց մեր պետականության կայացումը, ազատ ապրելու և արարելու մեր իրավունքը: 
Ձեր՝ Հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ սերն ու նվիրումը, կատարած սխրանքներն ու քաջագործություններն օրինակ են ապագա սերունդների համար: 
Սիրելի բարեկամներ, մենք գիտակցում ենք մեր պարտքը Հայրենիքի և պետականության նկատմամբ և հետևողական ապահովելու ենք մեր հայրենակիցների արժանավայել ապրելու և աշխատելու իրավունքը:
Կրկին շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առիթով և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

Աղբյուրը՝   http://www.mlsa.am/home/show_news.php?id=789&sec=news&back







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան