Իմ փոքրիկ բարեկամներ,

Իմ փոքրիկ բարեկամներ, 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: 

Սա երեխաների տոնն է, միևնույն ժամանակ հիշեցում, որ մենք՝ ավագներս, պատասխանատու ենք երեխաների ճակատագրերի նկատմամբ: Մենք անում ենք հնարավորը՝ մեր երեխաների երջանկության համար, որպեսզի նրանք մեծանան որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ: Մենք պետք է հենարան տանք նրանց, սովորեցնենք լինել բարի, տեսնել գեղեցիկը, գնահատել ազգային և համամարդկային արժեքները: 

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ծնողներին՝ իրենց պարտականություններն արժանապատվորեն կատարելու համար, միաժամանակ հիշեցնում, որ մեր կողքին ապրում են անապահով երեխաներ՝ որբեր, առողջական և այլ խնդիրներ ունեցողներ, ում ևս անհրաժեշտ է հոգատարություն և խնամք: Մենք պետք է սիրենք և պաշտպանենք ոչ միայն մեր, այլև բոլոր մանուկներին: Փորձենք մի պահ դուրս գալ նեղ ընտանեկան շրջանակից և քայլեր անել բոլոր երեխաներին պաշտպանելու, մեզ տրված հնարավորություններն օգտագործել այնպես, որ երեխաների յուրաքանչյուր օրը լինի բազմազան ու գունագեղ, գորովանքով ու քնքշանքով լի: Պաշտպանենք մեր ապագան: 
Սիրելի փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, ընտանեկան ջերմություն, ուժեղ և ապահով հայրենիք: Թող անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն ձեր կյանքում: 

Արտեմ Ասատրյան 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար


Աղբյուրը՝  http://www.mlsa.am/home/show_news.php?id=793&sec=news&back







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան