ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՈՎ


Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը վերսկսել է անվճար ուսուցման ծրագիրը` կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով: 

Դասընթացների մասնակիցները հանգամանորեն կծանոթանան հունիսի 21-ին ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի հիմնական շեշտադրումներին, այն փոփոխություններին ու նորամուծություններին, որոնք առավել կարևոր և էական են քաղաքացիների համար: 

Կներկայացվեն նաև սոցիալական վճարների պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումների ձևաչափերը վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի (նոտարների), հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի համար և այդ դիմումները հարկային մարմնին ներկայացնելու ընթացակարգը, այլ հարակից հարցեր: 

Դասընթացներին մասնակցության համար հարկավոր է զանգահարել կենսաթոշակային թեժ գծին` 114 կարճ հեռախոսահամարով, կամ դիմել epension@epension.am էլ. փոստին:


 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան