30-03-2017
Նորություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է ներդնել զբաղվածության էլեկտրոնային համակարգ, որտեղ աշխատանք փնտրողն ո գործատուն կարող են միմյանց հանդիպել առանց պետական կառույցների միջնորդության. Այս մասին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում հայտնեց սոցապ նախարարը: 
28-03-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողﬕց ներկայացված նոր հայեցակարգով կամավորական գործունեության համար սահմանվում են խաղի նոր կանոններ: «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը նշեց, որ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ոլորտում դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը:  
28-03-2017
Նորություն
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է որոշակի պայմաններում աշխատած անձանց: Կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1, 2, 3, 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 
23-03-2017
Նորություն
2017թ. փետրվար ամսին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ստացվել է 988 դիմում, որից 722 գրավոր, 266-ը բանավոր: 
23-03-2017
Նորություն
Մարտի 23-ից ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը: 
23-03-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.03.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: 
21-03-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 21-ին մասնակցել է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված համաժողովին: 
20-03-2017
Նորություն
Մարտի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Գավառի մանկատուն էր այցելել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին: Այցի նպատակն էր ծանոթանալ մանկատան գործունեությանը, երեխաների խնամքի կազմակերպմանը, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև փոքրիկ նվերների հանձնումը մանկատանը: 
20-03-2017
Նորություն
2017 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հավաստագրելու դեպքում: 
17-03-2017
Նորություն
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հիմքում առաջին հերթին մարդն է, մարդու գնահատված կարիքը և գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրումը: Այս մասին Հայկական 2-րդ հեռուստաալիքի «Խոսքի իրավունքը» հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան