02-06-2017
Նորություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները: 
01-06-2017
Նորություն
Սիրելի մանուկներ, 
Հարգելի ծնողներ, 

Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: 
Ցանկանում եմ, որպեսզի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը՝ դառնալով ապագայի լուսավոր կերտողներ: 
31-05-2017
Նորություն
Մանուկների տոնը կարևոր առիթ է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանության խնդիրներին ավելի ﬔծ ուշադրություն դարձնելու համար։ Այս և երեխաներին վերաբերող այլ հարցերի շուրջ «Արﬔնպրես»-ի հետ զրույցում խոսեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիﬓահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը։ 
30-05-2017
Նորություն
Շատերը, թերևս, տեղյակ չեն այն քայլերի մասին, որոնք պետք է անեն իրենց համար ավելի բարեկեցիկ ու երաշխավորված ծերություն ապահովելու համար: 


30-05-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ժամանակավոր պաշտոնակատար նախարար Արտեմ Ասատրյանը մայիսի 30-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների գնահատման» մեթոդական ձեռնարկի ներկայացմանը:
27-05-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները, Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը ՀՀ կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին մասնակցել են համապետական շաբաթօրյակին: 
26-05-2017
Նորություն, Մամուլի հաղորդագրություն
Կուտակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում, որոնք կառավարում են ֆոնդերի կառավարիչները: Կենսաթոշակային ֆոնդը չի կարող սնանկանալ, քանի որ այն իրավաբանական անձ չէ: Ֆոնդի կառավարչի լուծարվելու կամ սնանկանալու դեպքում մասնակիցների միջոցները չեն վտանգվում, քանի որ դրանք մասնակիցների սեփականությունն են և առանձնացված են կառավարիչների սեփական միջոցներից:
26-05-2017
Նորություն
Հանրակրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների անցկացման ընթացքն ու դրանց արդյունքները, խոչընդոտներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով մայիսի 24-ին հրավիրված աշխատաժողովին մասնակցում էին խնդրով հետաքրքրված և շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ, Երևանի և մարզերի դպրոցների ներկայացուցիչներ:
25-05-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը մայիսի 24-ին մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: 
25-05-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 25.05.2017թ. կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի` 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան