19-07-2017
Նորություն
Ինտեգրված սոցիալական ծառայությունների ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, երբ կառավարության կողմից հաստատվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բուն ներդրման ծրագրի ժամանակացույցը: Այն որպես ընդհանրական համակարգ եւ սկզբունքների ամբողջություն ամրագրվել է նաեւ 2014 թվականին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքով:
19-07-2017
Նորություն
Սոցիալական ապահովության պետական ծառայության հիմնական գործառույթը ազգաբնակչության զգալի հատվածին բոլոր տեսակի կենսաթոշակների, մի շարք նպաստների, այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի, մայրության, հղիության և ծննդաբերության և այլ նպաստների նշանակումն ու վճարումն է: Ծառայության գործունեության ոլորտի վերջին բարեփոխումների մասին օրերս Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման շրջանակներում խոսել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը: 
18-07-2017
Նորություն
2017թ. հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 833 դիմում, որից 685-ը գրավոր, 148-ը բանավոր: 
18-07-2017
Նորություն
Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Զբաղվածության պետական գործակալությունն աշխատաշուկայում առկա իրավիճակը և գործազրկության մակարդակը մեղմելու նպատակով, զբաղվածության ոլորտում ի՞նչ նոր նախաձեռնություններ են սպասվում առաջիկայում, ի՞նչ է փոխվել վարչապետի հանձնարարականների ֆոնին: Այս ամենի շուրջ «168 Ժամը» զրուցել է Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հետ: 
17-07-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը 2017 թվականին առաջին անգամ իրականացրել է «ԼՂՀ գործատուների հիմնախնդիրների վերհանում և լուծումների առաջադրում» հետազոտությունը: Հետազոտության արդյունքները հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը: 
14-07-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 13.07.2017 թ. հերթական նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրա­պետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվա­կանների ռազմավարական ծրագիրը: 
13-07-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 13.07.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել անապահովության գնահատման մեթոդաբանությունն ու մոտեցումները արմատապես վերանայելու նախագիծը, որն ուղղված է ընտանիքի յուրաքանչյուր աշխատու­նակ անդամի զբաղվածության ապահովմանն ու պետական սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացմանը: 
11-07-2017
Նորություն
Հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում վերջերս անդրադարձ է կատարվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի և գնահատման գործընթացներին, որոնք ուղղված են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, պետական բյուջեից տրամադրվող միջոցների նպատակային օգտագործմանը, շահառուների բավարարվածության աստիճանի գնահատմանը, առկա խնդիրների բացահայտմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: 
07-07-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր ծառայություններից օգտվողների համար կազմակերպվող տարաբնույթ շրջագայությունների ու միջոցառումների շարքը: 
06-07-2017
Նորություն
Հուլիսի 6-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգին՝ նշելով. «Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան