22-08-2017
Նորություն
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության՝ 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 43, որոնց 51.2%-ն աղջիկներ են: 
20-08-2017
Նորություն
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն օգոստոսի 15-17-ը Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություններ, որոնց նպատակն է եղել գնահատել ոլորտում առկա իրավիճակը, Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալը, համատեղ և թիմային աշխատանքում նոր պահանջներն ու մոտեցումներ ներկայացնելը: 
18-08-2017
Նորություն
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին՝ չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկումների հետ, թե ունենք ձախողված կուտակային կենսաթոշակային ռեֆորմ: Ըստ նրա՝ ֆինանսիստները, տնտեսագետները շատ հստակ են տեսնում ռեֆորմի ազդեցությունն ու նպատակները։ 
18-08-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017 թ. օգոստոսի 17-ի հերթական նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը: 
15-08-2017
Նորություն
2017թ. հուլիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 784 դիմում, որից 691-ը գրավոր, 93-ը բանավոր: 
14-08-2017
Նորություն
2017 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում անցկացվել է հերթական սեմինար-խորհրդակցությունը` Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում: 
10-08-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու /վճարելու/ համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:
09-08-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի շրջանակում խոսել է հաշմանդամության խումբը որոշող հանձնաժողովի կայացրած որոշումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունների հիմնական պատճառների մասին: 
07-08-2017
Նորություն
2017 թվականի հուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7222 զանգ: 
04-08-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր խնամյալների առօրյան դարձնել հագեցած ու հիշարժան: Պարբերաբար, իր մատուցած ծառայություններից օգտվողների համար կենտրոնը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ զբոսանքներ, այցելություններ թանգարաններ, թատրոններ, համերգներ, ինչպես նաև ակտիվ հանգիստ բնության գրկում: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան