07-09-2017
Նորություն
ՀՀ կառավարության 07.09.2017թ. հերթական նիստում ընդունվել է լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու և դրանց գնային արժեքը սահմանելու որոշման նախագիծը: 
07-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 07.09.2017թ. հերթական նիստում ընդունվել է զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների նշանակման (վերահաշվարկման), ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու` վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու մասին որոշումը: 
06-09-2017
Նորություն
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 5-ին քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 
06-09-2017
Նորություն
Հաջորդ տարվա հունվարի մեկից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց: Սա նոր ծնված երեխայի ծնողներին կազատի փաստաթղթերը ի մի բերելու, դիմումը տարածքային բաժին հասցնելու, կյանքից հոգնած կամ կյանքը սիրող աշխատակիցների հետ շփվելու գլխացավանքից: 
05-09-2017
Նորություն
2017 թվականի օգոստոսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6724 զանգ: 
31-08-2017
Նորություն
ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում ընդունված որոշման համաձայն ֆինանսական աջակցություն կցուցաբերվի «Ունիսոն» և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման և վետերաններին հանգստյան տան ուղեգիր տրամադրելու նպատակով: 
31-08-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում հավանության է արժանացել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի ննջարա­նային մասնաշենքն ապօրինի զբաղեցրած անձանցից ազատելու մասին որոշման նախագիծը: 
30-08-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև այդ նախագծի կարգավորումներից բխող՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթը ներկայացված է նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ http://www.mlsa.am/?p=11279: 
22-08-2017
Նորություն
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: 
22-08-2017
Նորություն
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում է կառավարության որոշման մի փոփոխություն, որով ՀՀ ԿԲ-ն տեղեկատվական բազաները կստանա անմիջապես ՊԵԿ մաքսային մարմնից։ 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան