15-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 7 տարածքային մարմինների կողմից 2017թ. օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 3566 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2767 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 799 անձի: 
15-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 15-ին ներկա է գտնվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի բացմանը: Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ այն առաջին հերթին ծառայելու է մարզի բնակչությանը և լավագույն օրինակներից մեկն է հանդիսանալու մյուս մարզերի համար: 
14-09-2017
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ինքնուրույն կառավարել իր կենսաթոշակային միջոցները՝ պարբերա-բար հետևելով իր կենսաթոշակային հաշվին, ինքնուրույն ընտրելով/փոխելով ֆոնդ և կառավարիչ, դիվերսիֆիկացնելով իր միջոցները տարբեր ֆոնդերում:
13-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր խնամյալների առօրյան դարձնել հագեցած ու հիշարժան: Պարբերաբար, իր մատուցած ծառայություններից օգտվողների համար կենտրոնը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ զբոսանքներ, այցելություններ թանգարաններ, թատրոններ, համերգներ, ինչպես նաև ակտիվ հանգիստ բնության գրկում: 
12-09-2017
Նորություն
2017թ. օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 839 դիմում, որից 672-ը գրավոր, 167-ը բանավոր: 
12-09-2017
Նորություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փոփոխություններ են իրականացրել: «Հասցեականությունը մեծացնելու նպատակով որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և խոսքը վերաբերում է սոցիալական խմբերին տրվող միավորներին»,- ասաց նա: 
11-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացվել Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի և նրանում ներառված զբաղվածության ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքները: 
08-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: 
08-09-2017
Նորություն
Սեպտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպում է ունեցել ՀՀ Լոռու, Սյունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերի երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպումների գործընթացում ներգրավված կազմակերպությունների և ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների հետ: 
07-09-2017
Նորություն
«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված են մի շարք կարգավորումներ, որոնք վերաբերում են կամավորական աշխատանքներ տանող անձանց վարձատրությանը, նրանց արձակուրդներին ու հաշվառման մատյաններում գրանցելուն: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան