28-09-2017
Նորություն
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները և գործընթացը մատչելի դարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ՀՀ կառավարության 28.09.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել երկու նոր հատուկ բանկային հաշիվներ բացելու առաջարկը՝ 
27-09-2017
Նորություն
Սեպտեմբերի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: 
26-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավ մեկնարկին, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը: 
26-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին: 
25-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը 2017թ. սեպտեմբերի 11-ից 15-ը մասնակցել է Լոնդոնում կայացած «Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտար­կելու, գնահատելու և վեր հանված խնդիրներին արձագանքելու կառավարության կարո­ղությունների հզորացում» թեմայով աշխատաժողովին: 
25-09-2017
Նորություն
Սեպտեմբերի 25-ին Կապան քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել այս տարվա առաջին աշխատանքի տոնավաճառը: 
23-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին Լիսաբոնում կայացած «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ոլորտի բարեփոխումները, մատուցվող սոցիալական ծառայությունները և հետագա անելիքները: 
22-09-2017
Նորություն
ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողﬓորոշման ﬔթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը ﬕավորվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ՝ դառնալով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողﬓորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղ: Նույն որոշմամբ լուծարվում է նաև «Հաշմանդաﬓերի մասնագիտական կողﬓորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ «Հանգրվան» ՊՈԱԿ-ը կﬕանա «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին:
22-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով գտնվում է Լիսաբոնում, որտեղ մասնակցում է «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին: 
20-09-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան