10-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է Երևան քաղաքում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին: Շրջելով տոնավաճառի տաղավարներով՝ նախարարը ծանոթացել է գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ: 
10-10-2017
Նորություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել են «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկմանը: 
06-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին տարիներին մշակել և ներդնում է մշտադիտարկման և գնահատման համակարգ, որի միջոցով ստուգվում և գնահատվում է նախարարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։ Համակարգի էության և կատարված աշխատանքների շուրջ զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի հետ։ 
05-10-2017
Նորություն
Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և ԼՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուռայտիսի միջև: 
05-10-2017
Նորություն
2017 թվականի սեպտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5885 զանգ: 
05-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ նախարարի, իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծումներ տալն է։ 
03-10-2017
Նորություն
2017թ. հոկտեմբերի 3-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, Գյումրի քաղաքում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճա: 
02-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 2-ին հանրությանն է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները: 
28-09-2017
Նորություն, Մամուլի հաղորդագրություն
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է իր կենսաթոշակային միջոցները ստանալ նախքան 63 տարեկանը, եթե ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ կառավարության սահմանած ցանկի, կամ, եթե օտարերկրացի է և վերադառնում է իր մշտական բնակության երկիր:  
28-09-2017
Նորություն
ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով ՀՀ կառավարության 28.09.2017թ. հերթական նիստում հավանությանն է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան