20-10-2017
Նորություն
Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական քննարկումներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների և այլ անձանց մասնակցությամբ: Այն ներկայացվել և քննարկվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում: 
20-10-2017
Նորություն
Հոկտեմբերիի 20-ին, ժամը 10:00-ին Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահի տարածքից մեկնարկել է Երևան-Էջմիածին մարաթոնը՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ: Մարաթոնի մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 
19-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 19.10.2017թ. հերթական նիստում ընդունվել է կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում փոփոխություններ սահմանող կառավարության որոշումը: 
18-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 17-ին մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառմանը: 
18-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սկսվել է պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի որակավորման գործընթացը: 
17-10-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է «Անչափահասը որպես աշխատանքային իրավահարաբերությունների սուբյեկտ, անչափահասի աշխատանքի առանձնահատկություններն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության մեխանիզմները» թեմայով քննարկմանը, որի նպատակը անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքների ծառայողների գիտելիքների բարձրացումն է: 
13-10-2017
Նորություն
2017 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 762 դիմում, որից 601-ը գրավոր, 161-ը բանավոր: 
12-10-2017
Նորություն
Պետությունը կվճարի այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։ 
12-10-2017
Նորություն
2017թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվել է աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցել է 36 գործատու: 
11-10-2017
Նորություն
Հարգելի գործընկերներ, 

ԱԺ պատգամավորներ, սոցիալական աշխատողներ, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ես իսկապես շատ կարևորում եմ այսօրվա միջոցառումը և հատկապես պարոն Բաբլոյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել իր ներկայությամբ այս հանրային լսումները պատվելու համար, քանի որ օրենքի նախագիծը, որը մշակվել և ներկայացվում է հանրային քննարկման, իսկապես, շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը ապահովելու գործում: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան