28-11-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նոյեմբերի 27-ին ներկայացվել է պետական բյուջեից ֆինանսավորվող 3 ծրագրերի՝ «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար հավաստագրերի տրամադրում», «Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» և «Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքների ամփոփ հաշվետվությունները: 
28-11-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: 
27-11-2017
Նորություն
«Բոլորս հասկանում ենք, որ հանրապետության նախագահի կողմից հնչեցված տեսլականը՝ մինչև 2040թ-ը բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին, դժվարագույն խնդիր է, բայց միաժամանակ շատ լավ ուղենիշ է, որպեսզի կարողանանք մեր բոլոր ծրագրերն ուղղորդել դեպի այդ կարևորագույն նպատակի իրագործումը, որովհետև բնակչության թվաքանակի աճ ապահովելն այլևս ազգային անվտանգության հարց է»: 
24-11-2017
Նորություն
Նոյեմբերի 22-23-ը Աղվերանում․ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող MEASURE Evaluation ծրագրի շրջանակում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, կազմակերպել էր ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում՝ 
23-11-2017
Նորություն
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ երեխայի խնամքում գտնվող մայրերն աշխատելու հնարավորություն կստանան, իսկ դայակի ծառայության դիմաց վարձատրության կեսը կվճարի պետությունը: Այս մասին Հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում խոսել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: 
22-11-2017
Մամուլի հաղորդագրություն, Նորություն
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի գումարները կշարունակեն կառավարվել և մասնակցի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել: 
22-11-2017
Նորություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծ փոփոխություններ է նախատեսում սոցիալական պաշտպանության ոլորտում: 2012-ից սկսած` նախարարությունն ինտեգրում է տարածքային կենտրոնները, քաղաքացիների սպասարկումը դարձնում է մեկ պատուհանից, ընդհանուր առմամբ նախարարությունը գնում է սոցիալական ծառայությունների մատուցումն առցանց դարձնելու ճանապարհով: Պարզվում է՝ վերջին փոփոխությունները մեկ ընդհանուր փաթեթ ունեն, սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվող նոր մոդելը կոչվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ;
20-11-2017
Նորություն
Մենք 2018 թ. պետբյուջեի 28 տոկոսը հատկացրել ենք սոցիալական պաշտպանությանը, գրեթե նույնը, ինչ նախորդ տարի: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով 2018 թ. բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերին: 
17-11-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 30-րդ հոբելյանական նիստին: 
15-11-2017
Նորություն
2017 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձնացից ստացվել է 948 դիմում, որից 744-ը գրավոր, 204-ը բանավոր: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան