31-01-2018
Նորություն
Առաջիկայում կվերանա կենսաթոշակ, նպաստ նշանակող անձի շփումը քաղաքացու հետ: Դրա շնորհիվ կնվազեն կոռուպցիայի հնարավոր ռիսկերը, «բարեհաճ վերաբերմունքի» դիմաց նպաստառուների ցանկում հայտնվելու և պետության միջոցներն առանց դրա իրավունքի մսխելու արատավոր սովորույթները: Ոլորտի պատասխանատուների պնդմամբ՝ բարեփոխումների գործընթացը սկսված է, և սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվում է ծառայություններ մատուցելու բոլորովին նոր համակարգ: Այն կոչվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ և արդեն իսկ հաջողությամբ գործարկվում է հանրապետության մի քանի մարզերում ու մայրաքաղաքում: 
27-01-2018
Նորություն
Հունվարի 27-ին կայացավ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով համաժողովը, որը համախմբել էր օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող պետական մարմինների տարածքային բաժինների ներկայացուցիչներին: 
25-01-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 25.01.2018թ. ՀՀ կառավարության հերթական նիստում հաստատվել է Ընտանիքի կենս­ա­մակարդակի բարձրացմանն ուղղված և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը: 
19-01-2018
Նորություն
Նոր Նորք վարչական շրջանում հունվարի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական համագործակցության կարգի ու ձևերի, առկա խնդիրների վերաբերյալ: 
18-01-2018
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 18.01.2018թ. հերթական նիստում հավանության է արժանացել «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: 
18-01-2018
Նորություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: 
17-01-2018
Նորություն
2017 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1011 դիմում, որից 795-ը գրավոր, 216-ը բանավոր: 
12-01-2018
Նորություն
ՀՀ Ազգային ժողովի կողմից 06.12.2017թ. ընդունվել է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:
10-01-2018
Նորություն
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինն իրականացնում է ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: 
09-01-2018
Նորություն
2017 թվականի դեկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7072 զանգ: 

Ստացված զանգերից 2065-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1470-ը՝ զանգ ընտանիքի անապահովության, 450-ը՝ երեխայի խնամքի, 240-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 429-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 198-ը՝ մայրության նպաստի, 104 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան