18-07-2018
Նորություն

Նախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին։

Շնորհավորելով նախարար Մանե Թանդիլյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, Իլոնա Տեր-Մինասյանն ընդգծեց երկկողմ աշխատանքի կարևորությունն ու փոխգործակցության զարգացումը։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարության համակարգում Միգրացիայի միջազգային կազմակերպության թիվ մեկ գործընկերն է։ Մեր բոլոր ծրագրերը մշակվում և իրականացվում են պետական քաղաքականությանը համահունչ, ուստի արդյունավետ համագործակցությունը փոխշահավետ է երկու կողմերի համար էլ»,- նշեց Իլոնա Տեր-Մինասյանը։

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ու նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձան երկրում առկա զբաղվածության խնդիրներին ու ընդգծեցին, որ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են։ Միաժամանակ այն մարդիկ, ովքեր աշխատանք են գտնում արտերկրում, հնարավորություն չունեն տեղեկանալու հայաստանյան շուկայում իրենց հնարավորություններին համապատասխան աշխատատեղերի մասին, այնինչ իրազեկվածությունը ևս կարող է խթանել ներգաղթը և աշխատանքային միգրացիան։

«Զբաղվածության և աշխատանքային միգրացիայի ոլորտում առկա հիմնական խնդիրներն այսօր նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ուրախ եմ, որ այս խնդիրների լուծմանն ուղղված տարբերակների մշակման գործում կարող ենք ստանալ նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագիտական աջակցությունը»,- նշեց նախարար Մանե Թանդիլյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համատեղ ընթացիկ ծրագրերը և դրանց իրականացման մեխանիզմները։ Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել արդեն աշխատանքային խմբերով՝ քննարկելու համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորությունները։








Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան