09-07-2018
Նորություն

Նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հուլիսի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Շնորհավորելով Մանե Թանդիլյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ոլորտում նախատեսվող բարեփոխումների գործընթացին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ նախարարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու համագործակցության ձևաչափերը։

Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է ՀՀ-ի հետ համագործակցության ոլորտային առաջնահերթությունները՝ շեշտելով, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկելու ոչ միայն ընթացիկ ծրագրերում որոշակի փոփոխություններին առնչվող հարցեր, այլև դիտարկելու համագործակցության նոր գաղափարներ և ծրագրեր։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել աշխատանքային խմբերով՝ քննարկելու երեխաների իրավունքների և զբաղվածության ոլորտում համատեղ օրակարգն ու զարգացման հնարավորությունները։







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան