06-07-2018
Նորություն

Նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Հուլիսի 6-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագրի իրականացման ընթացակարգերի նախագիծն ու դրա առանձին կետերին առնչվող հարցերը։

«Ուրախ եմ, որ համագործակցությունն ամրագրվում է նաև համաձայնագրով, սակայն անհամեմատ ավելի կարևոր է, թե մենք ինչպես կիրագործենք այդ համաձայնագրի կետերը մեր գործունեության ընթացքում։ Համաձայնագրի ընթացակարգի արդյունավետ կիրառումը պետք է լինի մեր առաջնային խնդիրը»,-նշեց Մանե Թանդիլյանը՝ առաջարկելով շարունակել ընթացակարգի շուրջ քննարկումներն ու աշխատանքները:

Հիշեցնենք՝ Բուլղարական կողմն արդեն իսկ տեղեկացրել է Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Համաձայնագրի վերաբերյալ ամբողջական փաթեթը ներկայացրել է ՀՀ կառավարություն, որից հետո այն կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան Մանե Թանդիլյանին հրավիրեց Բուլղարիա՝ համապատասխան նախարարի հետ հանդիպելու և ընթացիկ հարցերը ոլորտային մասնագետների հետ քննարկելու նպատակով։ Հանդիպման շրջանակում նախատեսվում է բանակցություններ սկսել նաև երկու երկների միջև սոցիալական ապահովության ոլորտի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքելու շուրջ։







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան