04-07-2018
Նորություն

Կարողությունների հզորացում երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում

Հուլիսի 4-ին ամփոփվեց «Մշտադիտարկում և գնահատում իրականացնելու կարողությունների զարգացում» թեմայով դասընթացը։ Միջոցառումն իրականացվում էր USAID-ի (ԱՄՆ ՄԶԳ) «Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, ուսումնասիրելու և վերհանված խնդիրներին արձագանքելու բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։

Դասընթացի նպատակը ոլորտին առնչվող նախարարություններից, պետական կառույցներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում ներգրավված մասնագետների մշտադիտարկում և գնահատում իրականացնելու կարողությունների կատարելագործումն է:

«Մենք փորձեցինք մեր գիտելիքներն ու փորձը հնարավորինս մատչելի փոխանցել մասնակիցներին: Դասընթացն անցկացնում էինք այնպես, որ այն հետաքրքիր և արդյունավետ լինի: Իհարկե, պատասխանատվությունն անչափ մեծ էր, որովհետև նպատակ ունեինք սովորեցնել գործիքներ և հմտություններ, որոնցով մասնակից-մասնագետներն արդեն դասընթացի ավարտից հետո պետք է աշխատեն»,– նշեց հրավիրյալ դասընթացավար Կամելիա Գեորգեն, ով Հայաստան է ժամանել Ռումինիայից:

Վերապատրաստող մասնագետները նշում են, որ երեխաների խնամքի մշտադիտարկման և գնահատման ոլորտում խնդիրներն ու բացերը շատ են, բայց և համոզված են՝ դասընթացը կօգնի դրանց լուծմանն ուղղված ավելի փաստարկված և արդյունավետ լուծումներ մշակել։

Դասընթացին մասնակցում էին ՀՀ ԱՍՀՆ ութ աշխատակից։ Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը նշում է, որ դասընթացի ընթացքում տրված գիտելիքն ու հմտությունները կենսական նշանակություն ունեն ոլորտում աշխատող մասնագետների համար։

«Գործիքակազմի կիրառումն ամենօրյա աշխատանքում կնպաստի բարելավել երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացմանը՝ բարձրացնելով նախարարության մշտադիտարկման և գնահատման քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը»,- նշում է Գեղանուշ Գյունաշյանը։








Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան