21-06-2018
Նորություն

Նախարարության տարածքում շտաբային ուսումնավարժություն է անցկացվել

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների 2018 թվականի պլանի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 04.06.2018թ. N 70-Ա/1 հրամանի համաձայն։

Ուսումնավարժության ընթացքում խաղարկվեց ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության վարչական շենքի 2-րդ մասնաշենքում քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների տարհանման սցենարը:

Միջոցառման ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ մայոր Հովհաննես Հովհաննիսյանը և լեյտենանտ Ինգա Նեպոպը, որոնք ներկայացրին ուժեղ երկրաշարժի դեպքում անհրաժեշտ վարքագծի կանոնները: Կարևորելով նմանօրինակ միջոցառումների դերը աղետներին պատրաստ լինելու և դիմագրավելու գործում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ապագայում ևս ապահովի այդպիսի միջոցառումների շարունակականությունը:








Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան