08-06-2018
Նորություն

Մայիս ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6553 զանգ

Քաղաքացիներն ամենաշատը զանգահարել են ընտանիքի անապահովությանն առնչվող հարցերով (2186 զանգ)։ Զանգերից 1204-ը եղել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող հարց, 221 զանգ վերաբերել է երեխաների խնամքին, 150-ը՝ երեխայի խնամքի նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 213-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին, 407-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 164-ը՝ մայրության նպաստին, 121 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին առնչվող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (251), ավանդի փոխհատուցման (162) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Մայիս ամսին ստացվել է 121 բողոք, որից 21–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 22-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 78-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի շուրջ 90%-ը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան