04-06-2018
Նորություն

Նախարարն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատասխանատուներին

Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս են հայտնել, որ արդեն իսկ ստեղծված սերտ համագործակցությունը կունենա շարունակություն:

Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կազմակեպության գործունեությունը, ինչպես նաև նախարարության հետ համատեղ իրականացված և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ընտանեկան բռնության կանխարգելման և գենդերային հավասարության, տարեցների ռազմավարություն ոլորտներում:

«Մենք գիտենք, որ ժողովրդագրության ոլորտում լուրջ խնդիրներ ունենք: Ես ուզում եմ ապավինել ձեր փորձագիտական աջակցությանն ու խորհրդատվությանը նշված ոլորտներում առաջընթաց արձանագրելու համար: Մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն պաշտպանված զգա: Ըստ էության, պետության այցեքարտը մեր նախարարության միջոցով է դրսևորվում և ընկալվում: Համոզված եղեք, որ մեր համագործակցությունը ավելի մեծ թափով է առաջ շարժվելու»,-ընդգծել է նախարարը:

Տիկին Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել նաև մանրամասն ներկայացված տեղեկատվության համար: Նրանց կողմից պայմանավորվածություններ են ձեռքբերվել համագործակցության նոր հնարավորությունների և հետագա աշխատանքների վերաբերյալ:





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան