21-05-2018
Նորություն

Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ

Dialogue - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Կառավարության քննարկման է պատրաստվում ներկայացնել «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման մեջ փոփոխության առաջարկ: 

Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018 թվականի հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Մանե Թանդիլյանը վստահեցնում է, որ նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: 

Նշում նաև, որ առկա նպաստների չափերը հեռու են բավարար լինելուց, սակայն 2017 թվականին հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում պետք է կատարել հնավորինս փոքր փոփոխություններ: 

«Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնն արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,- գրում է նախարարը:

Աղբյուրը՝ http://www.dialogue.am/%


Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան