16-05-2018
Նորություն

Նախարարը խոսել է առաջիկա անելիքների մասին


Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը ներկայացրել է ստանձնած ոլորտի առաջիկա անելիքները, ծրագրերն ու աշխատանքները, երկօրյա աշխատանքային գործընթացում վերհանված խնդիրներն ու առաջնահերթությունները: 

Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվում է յուրաքանչյուր քաղաքացի և նախարարության աշխատակիցների ամենօրյա գործունեությունը նպաստելու է բարձրաձայնված խնդիրների հնարավորինս արագ լուծմանը: 

Տիկին Թանդիլյանը խոսել է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, նշելով, որ խնդիրը գտնվում է առաջնային ուշադրության կենտրոնում, տեղի են ունենում քննարկումներ, որոնց արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի շուտով։
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան