15-02-2018
Նորություն

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական, աշխատանքի և տնտեսական հարցերի նախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի գլխավորած պատվիրակությանը: 

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին իր հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Հայաստան գալու համար և վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը և երկու նախարարությունների միջև համագործակցության կայացմանը: 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու պետությունների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպմանը հաստատություններում և ցերեկային կենտրոններում: 

Երկու երկրների միջև կապն առավել ամրապնդելու և սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար առաջարկություն է արվել կնքել փոխըմբռնման հուշագիր, որն իրավական դաշտ կապահովի հետագա համագործակցության, ինչպես նաև աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերի կանոնակարգման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար: 

Հանդիպման ավարտին տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին նախարար Արտեմ Ասատրյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթի Պետություն համագործակցությունն ամրապնդելու և հուշագիրը կնքելու նպատակով: Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է հրավերը և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների: 

Աշխատանքային այցի շրջանակներում Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին այցելել է Թիվ 1 տուն ինտերնատի անկողնային խնամքի համար նախատեսված նոր մասնաշենք, ծանոթացել պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների համար:

Աղբյուրը՝ http://www.mlsa.am/?p=13562



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան