17-11-2017
Նորություն

Նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցել է ԱՊՀ խորհրդակցական խորհրդի նիստին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 30-րդ հոբելյանական նիստին: 

Նիստի օրակարգում նախատեսված՝ ԱՊՀ մասնակից պետություններում սոցիալ-աշխատանքային ոլորտի իրավիճակի և այդ ոլորտում ձեռնարկվող միջոցների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետություններում ընտանեկան և ժողովրդագրական քաղաքականության միջոցների իրականացման, ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության վերաբերյալ հարցերի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթներով: 

Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է վերը նշված ուղղություններով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, իրականացվող բարեփոխումները և այդ համատեքստում կարևորել ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացումը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Խորհրդակցական խորհրդի շրջանակներում նախատեսվող հետագա անելիքները, միջոցառումները և համագործակցության ուղղությունները: 

Աղբյուրը՝ http://www.mlsa.am/?p=12407

Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան