07-09-2017
Նորություն

2018թ. հունվարի 1-ից զինկենսաթոշակը և պարգևավճարը կնշանակվեն, վճարման ցուցակները կձևավորվեն էլեկտրոնային համակարգի միջոցով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 07.09.2017թ. հերթական նիստում ընդունվել է զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների նշանակման (վերահաշվարկման), ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու` վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու մասին որոշումը: 

Որոշմամբ սահմանվում է, որ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու (վերահաշվարկելու), վճարման ցուցակները ձևավորելու գործառույթները կիրականացվեն պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի) միջոցով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով։ 

Որոշման կիրարկումը հնարավորություն կտա՝ 

բարելավել կենսաթոշակ և պարգևավճար ստացող անձանց հաշվառման գործընթացի արդյունավետությունը՝ ապահովելով նրանց նույնականացումը բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, 
բարելավել ՀՀ պետական բյուջեի ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը: 
բարելավել կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, 
նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը՝ նվազագույնի հասցնելով միտումնավոր և պատահական սխալների հավանականությունը և բացառելով ոչ իրավաչափ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը: 

Աղբյուրը՝ http://www.mlsa.am/?p=11396



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան